Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նշել է իր թիմի՝ 2022 թվականի Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության հիմնական նպատակների մասին։
«Մենք ցանկանում ենք ոգեշնչող ֆուտբոլ խաղալ։ Խոսքը Աշխարհի առաջնությունում լավ մեկնարկի ու խմբից դուրս գալու մասին է:
Դրանից հետո մենք քայլ առ քայլ կշարժվենք առաջ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ը:
Գերմանիայի հավաքականը E խմբում կխաղա Իսպանիայի, Կոստա Ռիկայի և Ճապոնիայի հավաքականների հետ։