«Չելսիի» և ՊՍԺ-ի նախկին մարզիչ Թոմաս Տուխելը շուտով կարող է գլխավորել «Յուվենտուսը», հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբի ղեկավարությունը Տուխելին դիտարկում է որպես Մասիմիլիանո Ալեգրիին փոխարինելու գլխավոր հավակնորդ, եթե իտալացին պաշտոնանկ արվի։ «Յուվենտուսի» արդյունքներն Իտալիայի առաջնությունում Ալեգրիի օրոք բարելավվել են, սակայն թիմի ղեկավարությունը շարունակում է հիասթափված մնալ վերջին երկու մրցաշրջաններում ակումբի ելույթներից եվրոպական մրցաշարերում:
Աղբյուրը նաև հայտնում է, որ ակումբի ղեկավարներն արդեն կապ են հաստատել գերմանացի մասնագետի հետ, ով այժմ հանգստանում է, սակայն դա չի խանգարել մարզչին բանակցել իտալական ակումբի հետ։ Սպասվում է, որ 49-ամյա մարզիչը հաջորդ շաբաթ կժամանի Թուրին ու պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ։
Նշվում է նաև, որ ինքը՝ Տուխելը, դեմ չէ «Յուվենտուսը», «Բարսելոնան» կամ «Ռեալը» գլխավորելուն։ Գերմանացի մասնագետը սեպտեմբերին հեռացավ «Չելսիից»: