ԱՄՆ-ի հավաքականի առաջատարներից մեկը՝ Քրիստիան Պուլիշիչը, խոսել է առաջիկա ԱԱ-2022-ում իր ազգային հավաքականի հնարավորությունների մասին.
«Մեր թիմը բաղկացած է երիտասարդ խաղացողներից, ովքեր պատրաստ են քրտնաջան աշխատել: Մեր նպատակն է մրցել աշխարհի լավագույն թիմերի հետ և պայքարել մրցաշարում հաղթանակի համար։
Դա հեշտ ճանապարհ չի լինի, բայց եթե մենք դուրս գանք փլեյ-օֆֆ, ամեն ինչ կարող է պատահել: ԱՄՆ-ը ցանկանում է դառնալ Աշխարհի առաջնության կարևոր մաս»,- ամերիկացու խոսքերն է փոխանցում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ-ի հավաքականը Աշխարհի առաջնությունում հանդես կգա նույն քառյակում Իրանի, Անգլիայի և Ուելսի հետ։
Ավելի վաղ Դանիայի հավաքականի հարձակվողը ևս խոսել էր մրցաշարում հաղթելու մտադրությունների մասին։ Մանրամասներն՝ այստեղ։