ԱԱ-2022-ի բացման արարողության մանրամասներն առայժմ կազմակերպիչները գաղտնի են պահում։ Սակայն որոշ տեղեկություններ արդեն կան։
Օրինակ՝ 2022 թվականի Աշխարհի առաջնության բացման շոուի ժամանակ ելույթ կունենա հարավկորեական K-Pop ժանրի BTS խմբի աստղ Ջունգուկը։
Այդ մասին արդեն հայտնել է ՖԻՖԱ-ն։
“See you at the Opening!” — Jung Kook
Today, 5.30pm local time. #Qatar2022 | #FIFAWorldCup pic.twitter.com/3oulTUthBV
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 20, 2022
Բացման արարողության մյուս հնարավոր մասնակիցների թվում են Black Eyed Peas-ը և Ռոբի Ուիլյամսը: Հատկապես վերջինիս մասին շատ են խոսակցությունները միջազգային մամուլում։
ԱԱ-2022-ի բացման արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 19։30-ին։ 20։00-ին կմեկնարկի Կատար-Էկվադոր հանդիպումը։