«Էսպանյոլի» և Դանիայի հավաքականի հարձակվող Մարտին Բրեյթվեյթը իր թիմին համարում է Աշխարհի 2022 թվականի առաջնության ոսկե մեդալների հավակնորդ։
«Մենք շատ վստահ ենք մեզ վրա։ Մենք արդեն լավ արդյունքների ենք հասել Ազգերի լիգայում։ Մենք գիտենք, որ մարդիկ մեզ չեն տեսնում որպես Աշխարհի գավաթը հաղթելու ֆավորիտ, բայց, իհարկե, մենք ոսկու հավակնորդներ ենք: Մենք այստեղ ենք հաղթելու, ոչ թե պարզապես մասնակցելու համար»,- Բրեյթվեյթի խոսքերն է մեջբերում Sport-ը։
ԱԱ-2022-ի խմբային փուլում Դանիայի հավաքականը կխաղա Ավստրալիայի, Ֆրանսիայի և Թունիսի ընտրանիների հետ։
Դանիացիներն իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 22-ին աֆրիկյան թիմի հետ: