«Վալենսիայի» պաշտպան Խոսե Լուիս Գայան, ով ուրբաթ օրը վնասվածքի պատճառով հեռացվել էր Իսպանիայի հավաքականի ԱԱ-2022-ի համար նախատեսված հայտացուցակից, առողջական խնդիրներ չունի, գրում է իսպանական մամուլը։
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Գայային ուղարկել է ակումբ այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը մարզման ժամանակ կոճի վնասվածք է ստացել: Փոխարենը ազգային հավաքական է հրավիրվել «Բարսելոնայի» 19-ամյա պաշտպան Ալեխանդրո Բալդեն։
Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ Գայան վերադարձել է Վալենսիա և արդեն մարզվում է թիմի հետ։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Վալենսիայի» աշխատակիցները ցնցված են և անվստահությամբ են վերաբերվում Լուիս Էնրիկեի որոշմանը: Նշվում է, որ խաղացողը պատրաստ կլինի խաղալ նույնիսկ Իսպանիայի հավաքականի մեկնարկային խաղին մրցաշարում` նոյեմբերի 23-ին Կոստա Ռիկայի դեմ: