Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունը բաց թողնելու մասին:
«Ես կյանքում երբեք չեմ հանձնվել, բայց այսօր պետք է մտածեմ թիմի մասին, ինչպես միշտ: Ստիպված եմ հավաքականում տեղը թողնել մի խաղացողի, ով կարող է օգնել մեր թիմին լավ հանդես գալ Աշխարհի առաջնությունում։ Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար»,- գրել է Բենզեման սոցցանցում։
Աշխարհի առաջնության մեկնարկի նախօրեին Բենզեման ժամանակից շուտ լքել է մարզումը։ Նա գնացել է հետազոտության Դոհայի հիվանդանոց, որը հաստատել է ազդրի վնասվածք, ինչը պահանջում է երեք շաբաթ վերականգնողական շրջան:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ D խմբում Ֆրանսիան կհանդիպի Ավստրալիայի, Դանիայի և Թունիսի հետ: Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը պետք է փոխարինի Բենզեմային մինչև երկուշաբթի երեկո, որը կազմումփոփոխություններ կատարելու վերջնաժամկետն է՝ առաջին խաղից 24 ժամ առաջ։