«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը պատրաստվում է փոխարինել Կարիմ Բենզեմային Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության համար Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում: Այս մասին հայտնում է Get French Football News-ը։
Աշխարհի առաջնության մեկնարկի նախօրեին Բենզեման ժամանակից շուտ լքել է մարզումը։ Նա գնացել է հետազոտության Դոհայի հիվանդանոց, որը հաստատել է ազդրի վնասվածք, ինչը պահանջում է երեք շաբաթ վերականգնողական շրջան:
Այս մրցաշրջանում Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ D խմբում Ֆրանսիան կհանդիպի Ավստրալիայի, Դանիայի և Թունիսի հետ: Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը պետք է փոխարինի Բենզեմային մինչև երկուշաբթի երեկո, որը կազմումփոփոխություններ կատարելու վերջնաժամկետն է՝ առաջին խաղից 24 ժամ առաջ։