Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը գնահատել է Կրիշտիանու Ռոնալդուի վիճակը։
«Ինչպես հավաքական հրավիրված մյուս խաղացողները, Ռոնալդուն ևս շատ է ուզում ցույց տալ իր վարպետությունն ու Պորտուգալիային աշխարհի չեմպիոն դարձնել։
Նա հաղթանակի քա՞ղց ունի։ Տեսնենք։ Նա միշտ է քաղցած եղել, ահա թե ինչու է այսքան երկար բարձունքում։
Ինձ չի հետաքրքրում, թե մի ամիս առաջ նա ինչ մարզավիճակում է եղել։ Դրանից ի վեր նա 4 խաղի է մասնակցել ՄՅՈՒ-ի կազմում»,- Սանտուշի խոսքերն է փոխանցում The Mirror-ը։