ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարկինյոսը խոսել է իր թիմակից Նեյմարի մասին։
«Ճնշումն ու առաջնորդի կարգավիճակը նրա համար անխուսափելի են։ Միշտ է այդպես եղել, այն ժամանակվանից ի վեր, ինչ նա հայտնվել է հավաքականում։ Նորմալ է, եթե հաշվի առնենք, թե նա ինչի է ընդունակ ու ինչ որակներ ունի։ Բայց նա հաղթահարում է։
Նա գերազանց մարզավիճակով է ժամանել աշխարհի առաջնությանը։ Ես ամեն օր նրա հետ եմ, ես գիտեմ, թե որքան լավ է նա պատրաստվել, ինչպես է կենտրոնացել նպատակի վրա, որքան բան է զոհաբերել ամեն օր։ Նա իմ մտերիմ ընկերն է, ես 100% վստահ եմ իմ խոսքերի վրա։
Բայց ես միշտ ասում եմ նրա, որ նա պարտավոր չէ ավելի մեծ բեռ տանել, քան մյուսները։ Նրա շուրջ փորձառու խաղացողներ կան, որոնք աջակցում են նրան, և երիտասարդներ, որոնք պատասխանատվություն են վերցնում իրենց վրա»,- Մարկինյոսի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։