Ժոան Լապորտան խոսել է Կատարում կայանալիք ԱԱ 2022-ի մասին։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ռեկորդային թվով խաղացողներ ունի այս մրցաշարում՝ 17։ Տասնյոթերորդը դարձավ պաշտպան Ալեքս Բալդեն էր, որը փոխարինել էր վնասվածք ստացած Խոսե Գայային։
«Սա վառ ապացույց է, որ մենք ունենք մեծ տաղանդով խաղացողներ։ Մենք հպարտ ենք նրանցով։ Ցանկանում ենք, որ նրանցից յուրաքանչյուրը ցուցադրի իր տաղանդը։ Հուսով եմ, որ նրանցից ոմանք կվերադառնան որպես աշխարհի չեմպիոն, և որ ամենակարևորն է՝ նրանք բոլորը կվերադառնան առանց վնասվածքների»,- Լապորտայի խոսքն է մեջբերել El Tiempo-ն։