Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն Կրիշտիանու Ռոնալդուին խորհուրդ է տվել ավարտել կարիերան։
«Ռոնալդուն համարձակություն չունի խոստովանելու, որ երեք տարի է, ինչ նա նախկին խաղամակարդակին չէ։ Այս տարի նա պետք է տեղափոխվեր «Սպորտինգ» և ավարտեր կարիերան 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո։
Նա խնդիր է դարձել մարզիչների համար և անախորժություններ է ստեղծում թիմակիցների համար։ Նա նույնիսկ չի զանգահարել և չի շնորհավորել Բենզեմային «Ոսկե գնդակը» ստանալու կապակցությամբ։
Ռոնալդուն նման է կույրի, նա կարծում է, որ կարող է խաղալ մինչև 50 տարեկանը։ Հարգելի Ռոնալդու, ԱԱ-ն կարող է հիանալի եզրափակում լինել քո կարիերային։
Պետք չէ մտածել, որ Ռոնալդուն դեռ կարող է բարձր մակարդակով խաղալ: Նա Մեսսին չէ, որ կարողանա ֆուտբոլ խաղալ նույնիսկ նստած։ Ռոնալդուն նույնիսկ ֆիզիկապես համապատասխան մակարդակի վրա չէ։ Եվ նա ապացուցում է, որ միշտ իր եսասիրությունը վեր է դասում ամեն ինչից»,- ասել է Կասանոն Bobo TV-ի եթերում։