Ամերիկացի բոբսլեյուհի Աջա Էվանսը երկու տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնների խախտման համար։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալության (USADA) կայքում։
35-ամյա մարզիկը մարտի 29-ին կանխամտածված չի ներկայացրել արտամրցութային թեստի՝ դոպինգ-հսկողության ծանուցում ստանալուց հետո։
Էվանսը չի վիճարկել իր որակազրկումը, որը հաշվվելու է նոյեմբերի 8-ից։
Էվանսը զույգով Ջեյմի Գրուբելի հետ զուգախաղում բրոնզե մեդալ է նվաճել Սոչիի Օլիմպիական խաղերում 2014 թվականին։ Մարզիկները նաև 2017 թվականի աշխարհի առաջնության բրոնզ մեդալակիրներ են։ 2018 Փհենչհանի խաղերում Էվանսն ու Գրուբելը զբաղեցրել են հինգերորդ տեղը։