«Բարսելոնան» 2022 թվականի աշխարհի առաջնությանը, որը մեկնարկելու է վաղը՝ Կատարում, հետևելու է 10 ֆուտբոլիստի, հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը թիմի կազմն ուժեղացնելու փնտրտուքների մեջ է։ Առաջնահերթությունը տրվում է աջ պաշտպանի դիրքին, քանի որ Հեկտոր Բելերինը չի արդարացրել սպասելիքները։ Նշվում է, որ «Բարսելոնան» հետևելու Պորտուգալիայի և «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգո Դալոյին, Ֆրանսիայի և «Բավարիայի» խաղացող Բենժամեն Պավարին, ինչպես նաև Բելգիայի և Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Տոմա Մենյեին և Արգենտինայի ու «Վիլյառեալի» ֆուտբոլիստ Խուան Ֆոյտին։
Բացի աջ պաշտպաններից, «Բարսելոնան» կհետևի կիսապաշտպաններ Յուրի Տելմանսին (Բելգիա, «Լեսթեր»), Իլկայ Գյունդողանին (Գերմանիա, «Մանչեսթեր Սիթի»), Մարկո Ասենսիոյին (Իսպանիա, «Ռեալ») և Բերնարդո Սիլվան (Պորտուգալիա, «Մանչեսթեր Սիթի»):
Հարձակվողներից կատալոնական ակումբը նախատեսում է հետևելլ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռաֆայել Լեաուին, ինչպես նաև Յուսուֆ Մուկոկոյին, որը հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում»:
Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։