Նոյեմբերի 18-ին Քուվեյթում ընկերական հանդիպում է կայացել Բելգիայի և Եգիպտոսի հավաքականների միջև։
Եգիպտոսցիներն այս խաղում հաղթեցին 2։1 հաշվով։ 33-րդ րոպեին Մոսթաֆա Մոհամեդը բացեց խաղի հաշիվը, իսկ 46-րդ րոպեին Տրեզեգեն, որին փոխանցում կատարեց Մոհամեդ Սալահը, ևս մեկ գոլի հեղինակ դարձավ։
Բելգիացիները 76-րդ րոպեին կարողացան հետ բերել մեկ գնդակ, երբ գոլի հեղինակ դարձավ Լոյ Օփենդան։
ԱԱ-2022-ի մեկնարկային խաղում Բելգիայի հավաքականը նոյեմբերի 23-ին կխաղա Կանադայի ընտրանու հետ։