«Չելսիի» և Մարոկկոյի կիսապաշտպան Հակիմ Զիեշը ցանկանում է ցույց տալ իր ներուժը 2022 թվականի Աշխարհի առաջնությունում, որպեսզի համոզի «Միլանին» գնել իր տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Calciomercato-ն:
Ամռանը «Միլանն» արդեն դիտարկում էր 29-ամյա վինգերի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, սակայն Ստեֆանո Պիոլիի թիմը չէր կարող իրեն թույլ տալ այս տրանսֆերը սահմանափակ բյուջեի պատճառով։
Մեկ տարի առաջ Զիեշը հայտարարեց Մարոկկոյի հավաքականից հեռանալու մասին՝ գլխավոր մարզիչ Վահիդ Հալիլհոջիչի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Սակայն ֆուտբոլիստը մարզչի փոփոխությունից հետո վերսկսել է միջազգային մակարդակով իր ելույթները։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «արիստոկրատների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: