Մոսկվայի «Ռոդինան» առաջարկել է Կրիշտիանու Ռոնալդուին տեղափոխվել իրենց ակումբ։ Համապատասխան գրառումը հայտնվել է սոցցանցերում ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ։
«Կրիշտիանու, վերջերս տված հարցազրույցում դու քննադատել ես գրեթե բոլորին: Նկատեցինք, որ դու ոչ մի վատ բան չես ասել «ՖԱ Ռոդինայի» մասին:
Թվում է, թե դու քեզ երջանիկ չես զգում «Մանչեսթեր Յունայթեդում» և պատրաստ ես նոր մարտահրավերի։ Սպասում ենք քեզ ձմեռային տրանսֆերային պատուհանին մեր ակումբում։։
Իսկ Արտեմ Պոնիկարովը նույնիսկ կզիջի քեզ քո սիրելի յոթ համարը։ Բայց նկատի ունեցիր, որ դու պետք է հաղթես մրցակցությունը մեկնարկային տեղի համար Աստեմիր Գորդյուշենկոյի և մեր մյուս տղաների հետ։
Ի՞նչը կարող է ավելի զիլ լինել, քան Աշխարհի լավագույն լիգան (Ռուսաստանում այդպես կատակով անվանում են Առաջին լիգան, խմբ․)», — ասվում է ակումբի հաղորդագրության մեջ։