Բրազիլական «Կորինտիանս» ֆուտբոլային ակումբը սկսել է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները։
Goal պորտալի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը բանակցություններ է սկսել Տիտեի հետ, ով ներկայումս զբաղեցնում է Բրազիլիայի ազգային հավաքականի մարզչի պաշտոնը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կլքի ներկայիս պաշտոնն ԱԱ-ից հետո։
Միաժամանակ այս պաշտոնի հավակնորդներից մեկը նաև համարվում է անգլիական «Վուլվերհեմփթոնից» հոկտեմբերին հեռացած Բրունո Լաժեն։
Նախորդ մրցաշրջանում «Կորինտիանսը» Բրազիլիայի առաջնությունում վաստակել է 65 միավոր և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը։