Արգենտինայի հավաքականը Twitter-ում հայտնել է, որ «Ինտերի» հարձակվող Խոակին Կորեան չի մասնակցի ԱԱ-2022-ին։ Նա վնասվածքի պատճառով դուրս է մնացել հայտացուցակից:
Նրա փոխարեն ազգային հավաքական է հրավիրվել «Ատլանտա Յունայթեդի» կիսապաշտպան Տիագո Ալմադան։ 21-ամյա արգենտինացու հաշվին իր կարիերայում ընդամենը մեկ խաղ է եղել ազգային հավաքականում։
2022 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Արգենտինան նույն խմբում կխաղա Լեհաստանի, Մեքսիկայի և Սաուդյան Արաբիայի հետ։