Իսպանիայի հավաքականը ԱԱ-2022-ից առաջ ընկերական խաղում հաղթել է Հորդանանին։
Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով։ Իսպաանցիների կազմում գոլ են խփել Անսու Ֆաթին, Գավին և Նիկո Ուիլյամսը:
Աշխարհի 2022 թվականի առաջնությունում Իսպանիան կխաղա E խմբում՝ Գերմանիայի, Ճապոնիայի և Կոստա Ռիկայի հետ։