«ՌԲ Լայպցիգի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն, որը վնասվածք էր ստացել ազգային հավաքականի մարզման ժամանակ, բաց կթողնի 6-ից 8 շաբաթ, հայտնում է L’Equipe-ը։
25-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի սալջարդ։
Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին Նկունկուի փոխարեն հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական, որը պատրաստվում է ԱԱ-2022-ի մեկնարկին։
Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Ֆրանսիայի հավաքականը խմբում կխաղա Ավստրալիայի, Դանիայի և Թունիսի հետ։