Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (IPC) արտահերթ գլխավոր ասամբլեայի ժամանակ կասեցրել է Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը։
Այս մասին հայտնում է IPC-ի մամուլի ծառայությունը։
Նման որոշմանը կողմ է քվեարկել 64 պատվիրակ, դեմ՝ 39, ձեռնպահ՝ 16։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի իշխանությունները հրաժարվել են RPC-ի (Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտե) ղեկավարին վիզա տրամադրել՝ միջազգային պարալիմպիկ կոմիտեի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։