Արգենտինայի հավաքականը Կատարում ընթացող Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ վերջին խաղում հաղթեց ԱՄԷ-ի ընտրանուն։ Արգենտինացիները մրցակցին հաղթել են 5։0 հաշվով։
Ալբիսելեստեի կազմում դուբլի հեղինակ դարձավ Անխել Դի Մարիան, ով նաև գոլային փոխանցում կատարեց։
Լիոնել Մեսսին խփեց մեկ գոլ և կատարեց մեկ գոլային փոխանցում, իսկ Խուլիան Ալվարեսը և Խոակին Կորեան խփեցին մեկական գոլ։
Աշխարհի 2022 թվականի առաջնությունը Արգենտինայի հավաքականը կսկսի նոյեմբերի 22-ին Սաուդյան Արաբիայի հետ խաղով։