«Կրասնոդարը» դիտարկում է Լեոնիդ Սլուցկիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հնարավորությունը։
Ինչպես հայտնի է դարձել Metaratings.ru-ին, ակումբը սկսել է ոչ պաշտոնական շփումը մասնագետի հետ՝ ուսումնասիրելու նրան աշխատանքի հրավիրելու հնարավորությունը։
Ավելի վաղ РБ Спорт-ը հայտնել էր, որ մեծ է հավանականությունը, որ կրասնոդարյնա թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստորոժուկը կլքի իր պաշտոնը։
Ռուսաստանի առաջնության 17 տուրից հետո «Կրասնոդարը» 25 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը։ Լեոնիդ Սլուցկինավելի վաղ լքել է «Ռուբինի» գլխավոր մարզչի պաշտոնը, որն Առաջին լիգայում չորրորդն է այս պահին։