«Վալենսիայի», «Ասթոն Վիլայի» և Նորվեգիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջոն Կարյուն դատապարտվել է 14 ամսվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու համար այն բանից հետո, երբ արտասահմանում ունեցած եկամուտներն ու ունեցվածքն ակամայից չի հայտնել Նորվեգիայի իշխանություններին։
Բացի դրանից, 43-ամյա Կարյուն տուգանվել է 540 հազար կրոնով (մոտ 52 հազար եվրո)։ Հարկային մարմինները 5,4 մլն կրոնի խախտումներ են հայտնաբերել։
Կարյուն Նորվեգիայի հավաքականի կազմում մասնակցել է 91 խաղի և խփել 24 գոլ։ Նա կարիերան ավարտել է 2012 թվականին։