«Նապոլիի» մարզական տնօրեն Կրիստիանու Ջունտոլին հայտնել է, որ իտալական ակումբը կարող էր պայմանագիր կնքել Էրլինգ Հոլանդի հետ:
«Ինչի՞ համար եմ ափսոսում. ․․ Հոլանդի։ Մենք ավարտել ենք բանակցությունները «Զալցբուրգ» հետ՝ պայմանավորվելով 25 միլիոն եվրոյի տրանսֆերի շուրջ։ Բայց Հոլանդն ընտրեց Դորտմունդի «Բորուսիան»:
Այն ժամանակ Հոլանդը և Օսիմհենը մեր տրանսֆերային կարճ ցուցակի առաջին տեղում էին, մենք նրանց հավասար էինք դիտարկում: Երբ Հալանդի տարբերակը ձախողվեց, մենք անցանք Վիկտորի տրանսֆերին»,- ասել է Ջունտոլին Tutto Napoli-ին:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա նորվեգացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում 18 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 23 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Հոլանդը ներկայումս ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է Transfermarkt-ի վարկածով: Նրա տրանսֆերային արժեքը 170 միլիոն եվրո է։