Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուի մասնակցությունը Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը դեռ հարցականի տակ է։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
«Ինտերի» հարձակվողը դեռ չի ապաքինվել վնասվածքից, ինչի պատճառով նա չի մարզվում մնացած թիմակիցների հետ, այլ միայն բուժում է անցնում ու մարզվում մարզասրահում։
Երեկ նոր հետազոտություններ պետք է անցկացվեին, սակայն այժմ դրանք կհետաձգվեն, քանի որ Լուկակուն թիմի հետ մեկնելու է Քուվեյթում կայանալիք ուսումնամարզական հավաքին։
Ռոբերտո Մարտինեսը մինչև նոյեմբերի 22-ը ժամանակ ունի, որպեսզի հեռացնի Լուկակուին հայտացուցակից և նրան փոխարինի մեկ այլ խաղացողով, սակայն բելգիացիների մարզիչը վստահ է, որ Լուկակուն հասանելի կլինի աշխարհի առաջնությանը: