«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հռոմի Պապի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել «Հանուն խաղաղության» խաղի շրջանակում:
«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել Նորին Սրբություն Ֆրանչիսկոս Պապին, և աշխարհահռչակ խաղացողների հետ աջակցել նրա՝ աշխարհում խաղաղություն հաստատելու գլոբալ ջանքերին:
Խաղ հանուն խաղաղության, նոյեմբերի 14, 2022»: