Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտարարել է մարզչական կարիերան ավարտելու մասին։
«Ես հեռանում եմ գլխավոր մարզչի պաշտոնից: Ես իմ օգնական Պաուլո Տուրրային նշանակում եմ մեր թիմի հաջորդ մարզիչ, և ես ինքս կդառնամ տեխնիկական տնօրեն»,- ասել է Սկոլարին Furacao Live-ին տված հարցազրույցում։
Սկոլարին երկու անգամ գլխավորել է Բրազիլիայի հավաքականը։ 2002 թվականին նա թիմի հետ դարձավ Աշխարհի առաջնության հաղթող և 2013 թվականին նվաճեց Կոնֆեդերացիաների գավաթը։
Ակումբային մակարդակով Սկոլարին երկու անգամ հաղթել է Լիբերտադորեսի գավաթը՝ 1995 թվականին Գրեմիոյի և 1999 թվականին՝ Պալմեյրասի հետ, ինչպես նաև երկու անգամ հաղթել է Բրազիլիայի առաջնությունը այս ակումբների հետ՝ համապատասխանաբար 1996 և 2018 թվականներին։ Նա մարզել է նաև Պորտուգալիայի հավաքականը (2003-2008 թվականներին) և «Չելսին»։
Սկոլարիի մարզչական կարիերայի վերջին ակումբը եղել է «Ատլետիկո Պարանաենսեն», որը մրցաշրջանի վերջում զբաղեցրել է 6-րդ տեղը Բրազիլիայի առաջնությունում։