Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 2009 թվականից ի վեր առաջին անգամ երեք անընդմեջ պարտություն է կրել, հայտնում է լրագրող Խոսե Մանուել Ամորոսը Twitter-ում։
Նոյեմբերի 13-ին Նադալը ATP-ի եզրափակիչում պարտվեց Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Թեյլոր Ֆրիցին։
Ավելի վաղ US Open-ում Նադալը պարտվել էր ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։ Դրանից հետո Նադալը պարտվեց ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցչի՝ Թոմի Փոլին։
ATP եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա Իտալիայում նոյեմբերի 13-ից 20-ը։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 14 միլիոն դոլար, իսկ ներկայիս հաղթողը Ալեքսանդր Զվերևն է, ով 2021 թվականի եզրափակիչ խաղում հաղթել է ռուս Դանիիլ Մեդվեդևին։