Իտալական Ա Սերիայի 15-րդ տուրում «Միլանը» 2։1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։ Տանտերերի կազմում 2-րդ րոպեին հաշիվը բացեց Ռաֆայել Լեաուն։
28-րդ րոպեին Անտոնին Բարակը հավասարեցրեց հաշիվը։
«Միլանը» խաղավերջում հաղթանակ կորզեց՝ 90+2-րդ րոպեին Նիկոլա Միլենկովիչի ինքնագոլի շնորհիվ։
«Ռոսոներիները» 33 միավորով 2-րդ տեղում են։ «Ֆիորենտինան» 19 միավորով 10-րդն է։