«Ինտերի» և Նիդերլանդների ազգային հավաքականի պաշտպան Դենզել Դումֆրիսը վնասվածք է ստացել «Ատալանտայի» հետ խաղում (3:2)։ Հոլանդացին փոխարինվել է երկրորդ խաղակեսում։
Ինչպես հայտնում է հոլանդական NOS պորտալը, Դումֆրիսը վնասել է ծունկը։ Վնասվածքի լրջության աստիճանը դեռ պարզ չէ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Նիդերլանդների հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունում: Լուի վան Գալի գլխավորած թիմը կմրցի Սենեգալի հետ։