Անգլիական Պրեմիեր-լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցել է «Ֆուլհեմի» հետ և 2-1 հաշվով փայլուն հաղթանակ տարել։
Հանդիպման հաշիվը խաղի 14-րդ րոպեին բացել է «կարմիր սատանաների» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, որն առաջին գոլն է խփել անգլիական թիմի կազմում։ Դանիացու համար այս գոլը 150-րդն էր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերայում։ Ավելի վաղ Էրիկսենը երկու գոլային փոխանցում էր կատարել Եվրոպա լիգայում, ևս 3-ը՝ անգլիական Պրեմիեր-լիգայում։
Երկրորդ կեսում արդեն տանտերերը կարողացել են հավասարեցնել հաշիվն ու փրկել խաղը․ 61-րդ րոպեին Դանիել Ջեյմսը խփել է պատասխան գնդակը՝ հաշիվը դարձնելով 1-1։
Մանկունիացիներին հաղթանակ է պարգևել Ալեխանդրո Գարնաչոն՝ 90+3-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը՝ 2-1։ Ի դեպ, Գարնաչոն գոլի հեղինակ է դարձել Էրիկսենի փոխանցումից հետո։
Հիշեցնենք՝ ՄՅՈՒ-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացակայում էր իր թիմի հայտացուցակից։
Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով շարունակում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնել, իսկ «Ֆուլհեմը» 19 միավորով 9-րդ տեղում է։