Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է «Ռոմա»-«Տորինո» խաղը (1-1):
«Ինձ արժանիորեն հեռացրեցին․ մրցավարին վատ բառեր ասացի։ Խաղից հետո ես ներողություն խնդրեցի։
Երբ խաղում է Դիբալան, ամեն ինչ այլ է։ Առանց նրա մեզ համար դժվար է։ Բայց մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք շատ ցածր խաղամակարդակ ունեն։ Ինչ-որ մեկը պետք է ինքնաքննադատ լինի»,- ասել է «Ռոմայի» գլխավոր մարզիչը։
«Ռոման» Ա Սերիայի վերջին 3 խաղում չի կարողանում հաղթանակի հասնել։ Ժոզե Մոուրինյուի թիմը 15-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել «Տորինոյի» հետ (1-1): Նոյեմբերի 6-ին թիմը պարտվել է «Լացիոյին», իսկ այս խաղերի միջակայքում ոչ-ոքի է խաղացել «Սասուոլոյի» հետ (1-1):
Վերջին 5 տուրում հռոմեացիները միայն մեկ հաղթանակ են տարել՝ «Վերոնայի» նկատմամբ (3-1)։