Անգլիական Պրեմիեր-լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցում է «Ֆուլհեմի» հետ։
Հանդիպման հաշիվը խաղի 14-րդ րոպեին բացել է «կարմիր սատանաների» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, որն առաջին գոլն է խփել անգլիական թիմի կազմում։
Դանիացու համար այս գոլը 150-րդն էր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերայում։ Ավելի վաղ Էրիկսենը երկու գոլային փոխանցում էր կատարել Եվրոպա լիգայում, ևս 3-ը՝ անգլիական Պրեմիեր-լիգայում։