«Ինտերը» Իտալիայի առաջնության վերջին 7 խաղում միայն մեկ անգամ է միավորներ կորցրել։
Սիմոնե Ինձագիի թիմը Ա Սերիայի 15-րդ տուրում հաղթել է «Ատալանտային» 3-2 հաշվով։ Հոկտեմբերի 8-ից ի վեր միլանցիները 6 հաղթանակ են տարել և կրել են 1 պարտություն՝ «Յուվենտուսից» (0-2)։
Հաջորդ խաղում «Ինտերը» տանը կխաղա «Նապոլիի» հետ՝ հունվարի 4-ին։
«Ատալանտան» իր հերթին Ա Սերիայում պարտվել է երրորդ խաղում անընդմեջ։ Ավելի վաղ թիմմը զիջել էր «Նապոլիին» (1-2) և «Լեչչեին» (1-2)։ Հունվարի 4-ին «Ատալանտան» կմրցի «Սպեցիայի» հետ։