«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է միանալ «Բարսելոնային», հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի համաձայն՝ կատալոնյան թիմի գլխավոր մարզիչ Չավին մեծ երկրպագու է «քաղաքայինների» մեկ այլ խաղացողի՝ Բեռնարդու Սիլվայի խաղի, սակայն «Բարսելոնան» հասկանում է, որ ձմռանը պորտուգալացուն ձեռք բերելը գրեթե անհնար կլինի, քանի որ նա Խոսեպ Գվարդիոլայի թիմի կարևոր մասն է:
Գյունդողանի պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսին։ «Բարսելոնան» բարձր է գնահատում գերմանացու տաղանդը և նրան համարում է բազմակողմանի խաղացող։
Ընթացիկ մրցաշրջանում Խոսեպ Գվարդիոլայի թիմի կազմում անցկացրած 20 հանդիպումներում Գյունդողանը երկու գոլ է խփել։