«Լիվերպուլի» ղեկավարությունը հետաքրքրված է «Նապոլիի» երկու խաղացողների՝ կիսապաշտպան Խվիչի Կվարացխելիայի և հարձակվող Վիկտոր Օսիմենի ձեռքբերմամբ, հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն, երկու ֆուտբոլիստների գնումն անգլիական ակումբին կարժենա առնվազն 200 մլն եվրո: Անգլիական ակումբը ծրագրում ՝ երկու տրանսֆերներն էլ կազմակերպել 2023 թվականի ամռանը։ «Լիվերպուլի» ղեկավարությունը հիացած է ֆուտբոլիստներով և տպավորված է Չեմպիոնների լիգայում նրանց խաղով:
Այս մրցաշրջանում «Նապոլին» գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը և «A» խմբում առաջին տեղից նվաճեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ: «Լիվերպուլը» զբաղեցրեց երկրորդ տեղը նույն խմբում:
Նեապոլցիների կազմում անցկացրած 17 խաղում Կվարացխելիան խփել է ութ գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։ 23-ամյա Օսիհենն Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուն է և բոլոր մրցաշարերում անցկացրած 14 խաղում դարձել է տասը գոլի հեղինակ։
T