Կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն, որի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, կարող է տեղափոխվել «Միլանին»: Հաղորդում է Calciomercatoweb-ը:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում թիմը խնդիրներ ուներ պաշտպանական գծում, սակայն ակումբը կարող է հրաժարվել 35-ամյա Կուադրադոյից։
Մրցաշրջանի մեկնարկից առաջ Կուադրադոյի պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգվել է մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։ Կուադրադոն Յուվենտուսում հանդես է գալիս 2015 թվականից։ Այդ ժամանակից ի վեր կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 286 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ:
Այս մրցաշրջանում «Յուվենտուսը» Ա Սերիայի 14 խաղում վաստակել է 28 միավոր և մրցաշարային աղյուսակում չորրորդն է։