Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բացատրել է, թե ինչու է «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպման 16-րդ րոպեին փոխարինել Գրանիտ Ջակուին։ Խաղն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ «զինագործների»:
«Նա լավ է։ Մենք ունեինք մի քանի խաղացողներ, ովքեր ստամոքսի խնդիրներ ունեին, բայց ես ուրախ եմ, որ հարմարվեցինք այս հանգամանքներին և կարողացանք հաղթել այս խաղում։
Նա իրեն լավ չէր զգում, հիվանդ էր և չէր կարող շարունակել հանդիպումը։ Ցավոք սրտի, մենք ունենք նույն ախտանիշներով ևս չորս խաղացող: Այնպես որ, ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել»,- ասել է Արտետան։