«Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը խոսել է Անգլիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (2:1) տարած հաղթանակի մասին։
«Սա մեր լավագույն հաղթանակներից մեկն է։ Գուցե լավագույնը, քանի որ մենք հաղթեցինք չեմպիոնին՝ աշխարհի ամենահարուստ ակումբներից մեկին։ Իսկ մենք, ընդհակառակը, Պրեմիեր լիգայի ամենահամեստ բյուջեներից մեկն ունենք։ Հավատում եմ, որ մենք ռացիոնալ օգտագործեցինք մեր հնարավորությունները և արժանի էինք հաղթանակի։ Ես հպարտ եմ այս հաղթանակով»,- Ֆրանկի խոսքն է մեջբերել BBC Sport-ը։