«Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը վնասվածք է ստացել ԱԱ-2022-ի մեկնարկից մեկ շաբաթ առաջ։
BBC-ի լրագրող Օուեն Պալմեր-Աթկինի տվյալներով՝ խաղացողը ծնկի վնասվածք է ստացել անկյունայինի իրացման ժամանակ։
Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Վեսթ Հեմի» հետ խաղում (2:0) 25-ամյա կիսապաշտպանը գոլի հեղինակ է դարձել 8-րդ րոպեին, իսկ 25-րդ րոպեին վնասվածք է ստացել ու փոխարինվել։
Ընթացիկ մրցաշրջանում Մեդիսոնը, որը ընդգրկված էր ԱԱ 2022-ի Անգլիայի հայտացուցակում, Պրեմիեր լիգայի 12 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։