Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Տոտենհեմը» 4։3 հաշվով հաղթեց «Լիդսին»։
Հյուրերից հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Սամերվիլը։ 15 րոպե անց Հարի Քեյնը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Ընդմիջումից 2 րոպե առաջ Ռոդրիգոն առաջ մղեց «Լիդսին»։
51-րդ րոպեին «Տոտենհեմի» պաշտպան Բեն Դևիսը հավասարեցրեց հաշիվը։ 76-րդ րոպեին Ռոդրիգոն դարձավ դուբլի հեղինակ ու նորից առաջ մղեց իր թիմին։
«Տոտենհեմի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը 81-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3։3, իսկ 83-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթանակ պարգևեց իր թիմին։
Խաղավարտից 3 րոպե առաջ հյուրերի ֆուտբոլիստ Թայլեր Ադամսը հեռացվեց խաղադաշտից։
«Տոտենհեմը» 29 միավորով 3-րդ տեղում է։