Իտալական A Սերիայի 15-րդ տուրում «Նապոլին» 3։2 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։
15-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Վիկտոր Օսիմհենը։ 31-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց Պետր Զելինսկին։
58-րդ րոպեին Էլիֆ Էլմասը հաշիվը դարձրեց 3։0։ Խաղավերջում «Ուդինեզեն» 3 րոպեում 2 գոլ խփեց։ Նախէ 79-րդ րոպեին Իլյա Նեստորոֆսկին, իսկ հետո՝ Լազար Սամարջիչը։
«Նապոլին» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ուդինեզեն» 24 միավորով 8-րդն է։