Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է իր կարիերայի 4-րդ Աշխարհի առաջնությանը մասնակցելու մասին։ Նա 2010-ի հաղթական մունդիալից թիմի վերջին ֆուտբոլիստն է։
«Փորձում եմ խորհուրդներ տալ երիտասարդ ֆուտբոլիստներին, ես դա արդեն արել եմ նախորդ տարվա Եվրոպայի առաջնությանը։ Պետք է ուժերը ներդնել այնտեղ, որտեղ այն իսկապես կարևոր է, այսինքն՝ խաղերի նախապատրաստության մեջ, և թողնել մնացած ամեն բան։
Լուիս Էնրիկեն այս թիմի իրական լիդերն է։ Նա ճանաչում է յուրաքանչյուրին ու գիտի, թե ինչ կարող է տալ խաղին, նա է, ով թիմին պատրաստում է խաղերին, նա, ով փաստերով ու բացատրություններով մեզ համոզում է խաղային գաղափարներում։
Ֆուտբոլը թիմային սպորտաձև է, որտեղ բոլորը պետք է ներդնեն իրենց ուժերը։ Եթե ունեք Մեսսիի պես խաղացող, որը կարող է վճռել խաղի ելքը, ապա գերազանց է, բայց Իսպանիայում նա չկա, դրա համար էլ մեր ուժը թիմի մեջ է, որտեղ թիմի բարօրության համար յուրաքանչյուրն է ներդնում իր որակները»,- Բուսկետսի խոսքերն է փոխանցում Panenka-ն։