ԱՊԼ 16-րդ տուրում «Ման Սիթին» ընդունել էր «Բրենտֆորդին» և պարտություն կրեց 1-2 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց 16-րդ րոպեին․ հյուրերի կազմում աչքի ընկավ Թոնին։ Առաջին կեսին ավելացված առաջին րոպեին Ֆոդենը կարողացավ հավասարեցնել հաշիվը։
Խաղի հիմնական ժամանակին ավելացված 8-րդ րոպեին Թոնին դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Այս խաղից հետո «Ման Սիթին» 32 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Բրենտֆորդը» 19 միավորով՝ 10-րդ։