Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող էր 2022/23 մրցաշրջանը սկսել Բունդեսլիգայում։
Metaratings.ru-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի երկու ակումբ՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» և «Վոլֆսբուրգը», բանակցել են ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, սակայն համաձայնության չեն եկել։ 2022/23 մրցաշրջանի ավարտին կողմերը հնարավոր է վերադառնան բանակցությունների։
Ավելի վաղ «Վոլֆսբուրգի» մարզական տնօրեն Յորգ Շմադկեն հերքել էր ակումբի հետաքրքրությունը Սպերցյանի նկատմամբ։ 2022/23 մրցաշրջանում Սպերցյանը գոլ և գոլայիան փոխանցում համակարգով ՌՊԼ-ի առաջատարներից է։ Անցկացրած 15 խաղերից հետո նա դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 մլն եվրո։