Սամարայում ավարտվեց ՌՊԼ-ի 17-րդ տուրի հանդիպումը, որում «Կռիլյա Սովետովը» պարտվեց «Ռոստովին» 1-3 հաշվով։
Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը՝ փոխարինման դուրս գալով 61-րդ րոպեին։
Ռոստովցիներն իրենց անպարտելիության շարքը հասցրին չորս հանդիպման: Հյուրերն ընդմիջման գնացին 2-0 հաշվով։ Մեկական գոլ խփեցին Դանիլ Գլեբովն ու Դմիտրի Պոլոզը։
73-րդ րոպեին Վլադիսլավ Շիտովը ետ բերեց մեկ գնդակ, սակայն Սամարան ներկայացնող ակումբը չկարողացավ խուսափել պարտությունից։ Երեք րոպե անց Մաքսիմ Օսիպենկոն ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 3:1:
«Ռոստովը» 35 միավորով բարձրացավ ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղ։