Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրը խոսել է ֆուտբոլիստների հասցեին քննադատության մասին.
«Ես այնքան էլ չեմ սիրում ինձ խղճալ, բայց երբեմն դժվար է չկենտրոնանալ։
Կարծում եմ՝ մարդիկ ֆուտբոլիստներին դիտարկում են որպես ռոբոտներ, որոնք չունեն զգացմունքներ, բայց մենք, իհարկե, ունենք այդ էմոցիաները։
Մեզ համար ևս ցավալի է, հիասթափվում ենք, երբ լավ չենք խաղում»,- The Times-ին ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը: