«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն արձագանքել է այն փաստին, որ հարձակվող Ռոբերտո Ֆիրմինուն չի ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի վերջնական հայտացուցակում ԱԱ-2022-ի համար։
«Այս որոշումն ինձ համար հարված էր։ Սա կատարյալ խելագարություն է։ Ռոբերտոն այժմ լավ մարզավիճակում է, ուստի մենք շատ հիասթափված ենք:
Բայց դա ցույց է տալիս, թե որքան ուժեղ է ներկայիս Բրազիլիայի հավաքականը, եթե Ֆիրմինուի նման խաղացողը դուրս է մնում հայտացուցակից»,- գերմանացի մարզչի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Տիտեի գլխավորությամբ Բրազիլիան G խմբում կխաղա Շվեյցարիայի, Կամերունի և Սերբիայի հետ: